Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մակրոնը «դեղին բաճկոնների» ցույցերը խայտառակություն է որակել

Մակրոնը «դեղին բաճկոնների» ցույցերը խայտառակություն է որակել
25.11.2018 | 07:10

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «դեղին բաճկոնների» ցույցերի մասնակիցներին: Գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի Twitter-ի էջին:

Նշենք, որ «դեղին բաճկոններ» անունը կրող ցույցերի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում դիզվառելիքի գների թանկացման առնչությամբ:

Միկրոբլոգի իր էջում Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրում կարգուկանոն հաստատող ուժերին՝ ցուցաբերած տղամարդկաության ու արհեստավարժության համար:

«Ամոթ նրանց, որ հարձակվել են օրինապահ մարմինների վրա: Ամոթ նրանց, որ մյուս քաղաքացիներին ու լրագրողներին վնաս են հասցրել: Ամոթ նաև նրանց, որ սպառնացել են ժողովրդի կողմից ընտրված պետական պաշտոնյաներին: Նման հասարակությունը երկրում տեղ չունի»,- գրել է Մակրոնը:

Նկատենք, որ ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապակած տվյալների՝ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ